• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Մենք կտրականապես մերժում ենք ռուսաֆոբ հայտարարությունները. Կոբախիձե. «Հարևաններ» Մենք կտրականապես մերժում ենք... 20:31
Օրը՝ 60 վայրկյանում | 28.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 28.08.2026 20:15
Հորմուզի նեղուցը չի բացվի, եթե ԱՄՆ-ը չընդունի մեր պայմանները․ ԻՀՊԿ. «Հարևաններ» Հորմուզի նեղուցը չի բացվի,... 20:38
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հոգևոր իշխանությունը չի կարող լինել քաղաքական-կուսակցական, ֆինանսական կամ այլ ուժային խմբերի սպասարկող. Հովհաննավանքի հոգևոր հովիվ
Հասարակություն
19:3801 Սեպ, 2025

Հոգևոր իշխանությունը չի կարող լինել քաղաքական-կուսակցական, ֆինանսական կամ այլ ուժային խմբերի սպասարկող. Հովհաննավանքի հոգևոր հովիվ

Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանը Ֆեյսբուքում գրառում է արել՝ ներկայացնելով հոգևոր ծառայության մասին իր պատկերացումներն ու անձնական զգացումները:
 
«Ի Քրիստոս՝ եղբայրներ և քույրեր, սիրելի հավատացյալներ, հայրենակիցներ, սոցցանցերի հարգելի ընկերներ ու հետևորդներ այսօր եկել եմ ամենայն պատասխանատվությամբ և խորը հարգանքով Ձեզ ներկայացնելու ոչ միայն իմ անձնական զգացումները, այլ նաև հոգևոր ծառայության կերպի մասին իմ պարզ պատկերացումները, որ ուսանողական տարիներից սկսյալ ծլարձակել և պտղաբերել են Ավետարանի և հոգևոր գրականության ընթերցանությանը զուգահեռ։ Այլ բառերով սա կոչ է ու համերաշխության նախանձախնդրություն մեր Սրբազան Հայրենիքի և Սուրբ Եկեղեցու հոգևոր անբասիրության սիրույն։
 
Մեր եկեղեցու առջև կանգնած են ճգնաժամեր, կամ եկեղեցին կանգնած է ճգնաժամերի մեջ, որոնց լուծման համար մեզանից յուրաքանչյուրից պահանջվում է խոհեմություն, համբերություն և կենդանի՝ աներեր հավատ։ Միաժամանակ, այս ճգնաժամերը ստիպում են մեզ չմոռանալ այն Բարի Վարդապետին, Ով անխախտ Վեմն ու Հիմքն է, մեր հավատի։ Եկեղեցին առաջին հերթին ընտանիք է, մի օրգանիզմ, որտեղ իշխում է փոխըմբռնման և հանդուրժողականության, ջերմությունը՝ Սերը։
 
Ինչպես յուրաքանչյուր ընտանիք, մեր Եկեղեցին էլ ենթարկվում է փորձությունների։ Ներքին հակասությունները բերում են բաժանարարությունների, որոնք վնասում են Եկեղեցու էական ստորոգելիներին՝ միությանը մասնավորապես, խաթարում Ավետարանի քարոզի միջոցով հավատքի վառ զարթոնքին։
 
Այսօր ուզում եմ անկեղծ խոսել այդ դժվարությունների մասին՝ առանց որևէ անձի վիրավորելու, դատապարտելով երևույթները դիցուք եթե դրանք անձնավորված են։
 
Մենք բոլորս գիտենք, որ հոգևոր իշխանությունը չի կարող առաջնորդվել անձնական կամ խմբիշխանական շահերով։ Այն չի կարող կցված կամ լծված լինել աշխարհիկ շահերի ու ազդեցությունների, լինեն դրանք քաղաքական-կուսակցական, ֆինանսական կամ այլ ուժային խմբերի կամ կենտրոնների սպասարկող և այլն։
 
Եկեղեցու առաջնորդները կոչված են ծառայելու ոչ թե սեփական շահերին, այլ Աստծո կամքին և ժողովրդի հոգևոր բարիքին։ Երբ այս գիտակցությունը մարում է, մենք պարտավոր ենք բարձրաձայնել՝ պահպանելու մեր հավատքի անաղարտությունը և սրբազան ավանդույթները։
 
Քահանան և հոգևոր դասը սիրո, հույսի և ներման ծառաներ են։ Ցավոք այսօր եկեղեցական բարձրագույն իշխանության մեջ ավելի ցայտուն տեսանելի են անսեր ու աններող ոգին…Հոգևորականի ծառայությունը պահանջում է ոչ միայն ծիսական կարողություններ կամ եկեղեցում իշխանության և ուժի գործադրում այլև նվիրվածություն, այլև անձնային օրինակելի վարք ու հոգատարություն յուրաքանչյուր հավատացյալի հանդեպ, հատկապես՝ մեր փոքրիկների, ովքեր ոչ միայն մեր ապագան են, այլև մեր Տերը մեզ պատգամեց նրանց նմանվել երկնքի արքայությանն արժանանալու համար։
 
Այսօր մեր հայ եկեղեցական միջավայրում պետք է լինի տեղ սիրո, եղբայրության և եղբայրական զրուցի համար։ Չկա ավելի մեծ շնորհ՝ քան կարողանալ լսել և հասկանալ միմյանց, անտեսել անձնական ամբիցիաները և մի կողմ դնել տարաձայնությունները՝ միասնության և հավատքի մեծագոյն նպատակի համար։
 
Քահանայի սպասավորությունն ունի հասարակական համատեքստ։ Այսօր ես կանգնած եմ այստեղ՝ որպես քահանա ով ծառայում է իր ժողովրդին՝ առանց պայմանականության և խտրականության, աշխարհային շահերից և քաղաքական հաշվարկներից հեռու։ Եկեղեցի այցելողը կարող է և գնահատել կամ չգնահատել այն նվիրվածությունն ու հոգատարությունն, որ դրսևորում է հոգևորականը հավատացյալների նկատմամբ։
 
Հոգևորականների պաշտպանության անհրաժեշտությունը
 
Այս խնդիրը ընդամենը անձնական պայքար չէ. սա պայքար է մեր հավատքի առողջության, եկեղեցու սրբազանության և մեր ապագայի համար։ Ահա թե ինչու ես ուզում եմ հորդորել բոլորիս՝
 
Հավատալ և պաշտպանել բոլոր այն քահանաներին, ովքեր իրենց ծառայությունը մատուցում են անկեղծ սրտով, առանց շահախնդրության։
Պահպանել մեր հավատքը ոչ միայն տաճարի պատերից ներս, այլև մեր գործերում և հոգում։
 
Զգուշացնել ու պահանջել, որ մեր եկեղեցական իշխանությունները գործեն ըստ Սուրբ Գրքի և եկեղեցական կանոնների։
 
Ստեղծել հստակ, թափանցիկ և արդար մեխանիզմներ, որոնք կպաշտպանեն հոգևորականների իրավունքները, թույլ չեն տա առանց հիմնավոր փաստերի և ապացույցների պատժել, հեռացնել կամ ճնշել Աստծուն ու ժողովրդին ծառայող հոգևորականներին։
 
Եկեղեցական Կանոններն ու Հոգևոր կարգ ու սարքը
 
Աստվածաշունչը և մեր եկեղեցական կանոնները հստակ սահմանում են, որ եպիսկոպոսը և քահանան պետք է լինեն բարոյապես մաքուր, խստապահանջ և հնազանդ Աստծո կամքին՝ ծառայելով ժողովրդի հոգևոր բարօրությանը։
 
Եկեղեցին՝ որպես կենդանի մարմին, պահանջում է, որ իր բոլոր անդամները, և հատկապես առաջնորդները, միմյանց նկատմամբ գտնեն հանդուրժողականություն, սիրով դիմեն եկեղեցում յուրաքանչյուրին, և ոչ թե ճնշեն իրենց գործընկերներին, օգնեն ու աջակցեն նրանց հոգևոր ճանապարհին։
 
Եկեղեցու ոչ մի անդամի և պաշտոնյայի չծաղրեն, անձնական արժանապատվությունը չոտնահարեն, սպառալիքի և հայհոյանքի լեզվով չխոսեն։
Իրավական-կանոնական պաշտպանության մեխանիզմների անհրաժեշտությունը քահանաների իրավունքների պաշտպանության հարցում
 
Հարգելի՛ հավատացյալներ և հոգևորական եղբայրներ,
 
Մեր Եկեղեցու առողջությունը և հոգևորականների անվտանգությունը միայն հոգևոր կամ բարոյական հարթության վրա չեն կայանում: Պահանջվում է նաև արդիական, թափանցիկ և արդար կառավարման համակարգ՝ ապահովելու համար քահանաների իրավունքների պաշտպանությունն իրենց ծառայության մեջ և կանխարգելելու անհիմն ճնշումները ծառայություն իրականացնող քահանա հայրերի նկատմամբ, եպիսկոպոսի կամ որևէ եկեղեցական պաշտոնյայի «ունեցած» հոգևոր իշխանությամբ։
 
Այսօր այլևս անհրաժեշտություն է, և կարևոր է ընդունել, այն փաստը որ Եկեղեցական իշխանության ներսում պետք է ստեղծվեն անկախ դատական և կարգապահական մարմիններ, որոնք ի տարբերություն այսօրվա «կարգապահական հանձնախումբերի», որտեղ դատավոր, դատախազ, ատենակալներ, փաստաբաններ վճիռ կայացնողներ և բեկանողներ զանազանված չեն և ըստ էության հոգևորականի իրավունքների և արժանապատվության ոտնահարման ատյան են, կքննարկվեն քահանաների նկատմամբ կիրառվող միջոցառումները՝ բացառելով անհիմն պատժամիջոցները կամ կեղծ պատճառաբանությունները։Պետք է կիրառվեն հստակ կարգավորումներ, որոնք կվերականգնեն քահանաների ապօրինի սահմանափակված իրավունքները։
 
Պաշտպանող ընթացակարգեր՝ բողոքարկման, արդար դատավարության և պաշտպանվելու հնարավորությամբ
 
Այլևս անհրաժեշտություն է, որպեսզի ստեղծվեն խորհրդատվական և սոցիալական աջակցման ծառայություններ՝ հոգևորականների անձնական ու մասնագիտական զարգացման, ինչպես նաև խնդիրների ժամանակ աջակցության նպատակով։
 
Որպես հանրություն մենք պարտավոր ենք խթանել երկխոսությունը՝ ի նպաստ միասնության և համերաշխության՝ բացելով ուղիներ խնդիրների արդար և բաց քննարկման համար։
 
Պետության և եկեղեցու միջև անհրաժեշտ է զարգացնել առողջ համագործակցություն՝ ապահովելով հոգևորականների իրավունքների պաշտպանության համար իրավական երաշխիքներ, առանց խախտելու եկեղեցու ինքնավարությունը։
 
Այս բոլորը չեն նշանակում ոչ մի պահ անհարգալից վերաբերմունք կամ արտաքին միջամտություն եկեղեցական գործերին, այլ հակառակը՝ երաշխավորում են մեր Եկեղեցու ներսում արդարություն, հարգանք և համերաշխություն:
 
Հավատում եմ, որ միայն այդպիսով մենք կկարողանանք ապահովել մեր հոգևորականների արժանապատիվ, անվտանգ և ազատ ծառայությունը՝ հանուն մեր պետության անվտանգության, ժողովրդի բարօրության, եկեղեցու պայծառության և բարեկարգության և ի փառս Ամենասուրբ Երրորդության։
 
Սիրելի հայրեր և եղբայրներ, եկեք միասին լծվենք այս նպատակին, փոխանակ բաժանություններ սերմանելու։ Հավատացե՛ք, որ ճշմարտությունն ու արդարությունը կշարունակեն հաղթել, և որ Եկեղեցին կդառնա լույս և ապաքինման ու հույսի աղբյուր մեր ժողովրդի համար։
 
Իմ խոսքն այսօր կոչ է ոչ թե անձնական պաշտպանության, այլ խորին սիրո և համերաշխության։ Հավատում եմ, որ եթե բոլորս՝ առաջնորդներ ու հավատացյալներ, շաղկապվենք ճշմարտության, սիրո և արդարության մեջ, մենք կկարողանանք վերականգնել այն հոգևոր պայծառությունը, որն արդարորեն պետք է լիներ զորավիգ մեր Սուրբ Հայրենիքին և մեր սրբազան հավատքին։
 
Աղոթում եմ, որ Աստված առաջնորդի բոլորիս և շնորհի մեզ համերաշխության, ներողամտության և հավատքի ուժ՝ հանուն մեր Եկեղեցու և մեր ժողովրդի բարօրության»,- նշված է գրառման մեջ։

 

Դիտումների քանակ693
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Գիհու անտառվերականգնման նպատակով արվող առաջին փորձը․ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքում այն աճեցվել է 00:3829 Օգս, 2026
  • Միանալու պայմանագրերում սպառողների իրավունքները սահմանափակող պայմանները կբացառվեն. ՄՍՇՊՀ 00:1129 Օգս, 2026
  • Ըստ Կիևի՝ Ռուսաստանի հետ բանակցությունները կարող են միայն տեխնիկական բնույթ կրել 23:5028 Օգս, 2026
  • Գորայք բնակավային գյուղատնտեսական կցորդիչներ և ռոտորային սերմազատիչներ են տրամադրվել 23:2428 Օգս, 2026
  • Արհեստական բանականության գործիքները մեծ ծավալով հասանելի կլինեն դպրոցներում ու բուհերում 23:0028 Օգս, 2026
  • Անհրաժեշտ տեղեկություններ L-1A, L-1B և L-2 վիզաների վերաբերյալ․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն 22:3928 Օգս, 2026
  • Տարեվերջին ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ուղղությունները թվայնացված են լինելու․ ՆԳ նախարար 22:2128 Օգս, 2026
  • «Ջեյ Թի Այ Արմենիա»-ն 2026-ի հունվար-հունիսին 10 մլրդ 398 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 22:0928 Օգս, 2026
  • Հարցազրույց Հրանտ Ավանեսյանի հետ 21:5828 Օգս, 2026
  • «Խաղաղության հետագա ինստիտուցիոնալացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է»․ Միրզոյան 21:4328 Օգս, 2026
  • Նոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից 21:3928 Օգս, 2026
  • Պուտինն ու Փաշինյանը սեպտեմբերի 1-ին կհանդիպեն Բիշքեկում. Ուշակով 21:2028 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | ԱԳՆ-ն կվերանվանվի․ Փաշինյանը դիվանագետներին ներկայացրել է իշխանության նոր մոտեցումը 21:0028 Օգս, 2026
  • Սոթքում ջրամբար և ոռոգման համակարգ է կառուցվել 20:5928 Օգս, 2026
  • Հաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համար 20:5328 Օգս, 2026
  • Իսրայելը հայտարարել է Լիբանանի սահմանային շրջաններն այդ երկրի բանակին վերադարձնելու ծրագրի ձախողման մասին 20:4928 Օգս, 2026
  • Օգոստոս 28-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:4428 Օգս, 2026
  • ԵՄ չորս երկիր առաջարկել է նորից դիտարկել ռուսական ակտիվների միջոցով Ուկրաինային օգնելու հարցը. DW 20:3428 Օգս, 2026
  • Արտաքին քաղաքական գերատեսչության անվան փոփոխության նպատակը միջազգային հարաբերություններում տնտեսական գործառույթը առարկայացնելն է. Փաշինյան 20:2828 Օգս, 2026
  • Սիրուն Մակարյանը տրամադրություն է ստեղծում 20:2228 Օգս, 2026
  • Հրատարակման է պատրաստվում Իսահակյանի երկերի նոր հատորը 20:1528 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 28.08.2026 20:1528 Օգս, 2026
  • Գյուղոլորտի աջակցության ծրագրեր՝ 4 մարզում 20:0928 Օգս, 2026
  • Թեհրանը բոլոր երկրներին կոչ է արել անտեսել Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները 20:0528 Օգս, 2026
  • Իսպանիայի թանգարանից չորս րոպեում գողացել են 1.7 միլիոն եվրո գնահատվող գանձեր 20:0328 Օգս, 2026
  • «ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 8 մլրդ 116 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 19:5728 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 28. 2026 19:5128 Օգս, 2026
  • Գիտական ինստիտուտներ այցելությունները կդառնան կրթական ծրագրի մաս 19:4528 Օգս, 2026
  • Սեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի 19:3828 Օգս, 2026
  • Երևանում կմեկնարկի «Ճամփորդել հանուն առողջության, մնալ հանուն ապաքինման․ երբ բուժառուն դառնում է հյուր» խորագրով միջազգային համաժողով 19:3728 Օգս, 2026
  • Ուսումնական հաստատություններին հարակից ճանապարհահատվածներում կատարվում է հետիոտնային անցումների գծանշում 19:3028 Օգս, 2026
  • Քրեական ոստիկանները ապօրինի շրջանառությունից դուրս են բերել 5 ինքնաձիգ, մարտական ատրճանակ ու զինամթերք. 3 անձ ձերբակալվել է 19:2028 Օգս, 2026
  • Վարչապետը հանդիպել է ՀՀ ԱԳՆ ղեկավար անձնակազմի և արտերկրում ՀՀ դեսպանների տարեկան աշխատաժողովի մասնակիցների հետ 19:1528 Օգս, 2026
  • Ուկրաինայի հետ խաղաղության բանակցությունները սառեցված են. Պեսկով 19:0728 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Պետք է առերեսվել իրականությանը և կայացնել երբեմն ցավոտ որոշումներ․ ՀՀ նախագահ 19:0028 Օգս, 2026
  • Սահմանված տարիքից ուշ դպրոց հաճախած երեխաների 93 տոկոսը դրական առաջադիմություն է գրանցել 18:5628 Օգս, 2026
  • Ադրբեջանն Իրանը ներառել է դիվանագետների համար ռիսկային երկրների ցանկում 18:4528 Օգս, 2026
  • Սեպտեմբերի 1-ին ընդառաջ. դպրոցական պայուսակի թույլատրելի քաշը 18:3628 Օգս, 2026
  • Թրամփը՝ ԿՀՎ ղեկավարի Մոսկվա այցի մասին 18:2828 Օգս, 2026
  • Նոր ուսումնական տարում բոլոր դպրոցներն ապահովված կլինեն դասագրքերով 18:2228 Օգս, 2026
  • Եթե Իրանը չկարողանա նավթ վաճառել, ուրեմն ոչ ոք չի կարողանա. Ղալիբաֆ 18:1628 Օգս, 2026
  • Նախատեսվում է մշակել «Ուսուցչի կարգավիճակի մասին» օրենք 18:1128 Օգս, 2026
  • Կիսում եմ այն գնահատականը, որ փաստացի 1994-2022-ին Հայաստանը՝ որպես պետություն, տառապել է երկվության բարդույթով. ՀՀ նախագահ 18:0628 Օգս, 2026
  • Իսրայելը չի հեռանա Գազայի հատվածից. Նեթանյահու 18:0128 Օգս, 2026
  • Դեսպանների գործունեությունը պետք է գնահատվի նաև տվյալ երկրի հետ առևտրատնտեսական հարաբերությունների ծավալով և աճով. ՀՀ նախագահ 17:5628 Օգս, 2026
  • ՀԷՑ-ի ավտոպարկը կթարմացվի․ 27 նոր պիկապ դեպի Հայաստան ճանապարհին են 17:5128 Օգս, 2026
  • Բաղրամյանի նախկին համայնքապետը կեղծ աճուրդով տիրացել է համայնքային գույքին 17:4928 Օգս, 2026
  • Վճռաբեկ դատարանը քրեական ենթամշակույթին վերաբերող ուղենիշային որոշում է կայացրել 17:4428 Օգս, 2026
  • ԱԲ-ն մտնում է կրթական համակարգ․ 50 հազար ChatGPT Edu բաժանորդագրություն՝ սեպտեմբերից 17:3528 Օգս, 2026
  • Դիտարկեցի ԱԹՍ ստորաբաժանումների պարապմունքը. Պապիկյան 17:2828 Օգս, 2026
  • Դպրոցական սննդի ծրագիրը կփորձարկվի նաև Երևանում 17:1728 Օգս, 2026
  • ԿԳՄՍՆ-ն փոխում է ուսուցիչների ատեստավորման համակարգը․ 300 հազար դրամ դրույքաչափ՝ բարձր արդյունք ցուցաբերած ուսուցիչներին 17:1028 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | Համայնքի գույքը՝ 12 անգամ էժան․ նախկին պաշտոնյայի գործն ուղարկվել է դատախազին 17:0028 Օգս, 2026
  • Ընթերցանությունը հիմնարար նշանակություն ունի երեխաների առաջադիմության համար․ Ժաննա Անդրեասյան 16:5828 Օգս, 2026
  • S&P Global Ratings վերահաստատել է Հայաստանի վարկանիշը, նշել նաև այն բարելավելու պոտենցիալը 16:4828 Օգս, 2026
  • Մենք ՆԱՏՕ-ի վրա Ռուսաստանի հարձակման վտանգ չենք տեսնում. Թրամփ 16:3628 Օգս, 2026
  • Խարդախություններ՝ վարձով բնակարանների շուկայում 16:2628 Օգս, 2026
  • Գյումրիում ՀՀ բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ մեկնարկել է օտարերկրյա պետություններում ՀՀ դեսպանների աշխատաժողովը 16:1328 Օգս, 2026
  • ՄԱԿ-ի հովանու ներքո հանդիպել են Կիպրոսի Հանրապետության նախագահն ու ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի ներկայացուցիչը 15:5928 Օգս, 2026
  • 5 մեդալ՝ մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում 15:4528 Օգս, 2026
  • «Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը 15:3328 Օգս, 2026
  • Կասեցվել է «Ռոյալ ֆուդ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը 15:2928 Օգս, 2026
  • Մհեր Գրիգորյանն ու ԵԱՏՀ նախարարը քննարկել են տեխնիկական կանոնակարգման ոլորտի խնդիրները 15:1528 Օգս, 2026
  • Թրամփն Օնտարիո լիճը վերանվանել է Ամերիկա լիճ 15:0128 Օգս, 2026
  • Լուրեր 15:00 | Էժան վարձով բնակարանների խարդախության նոր սխեմա․ կանխավճարից հետո «տանտերը» անհետանում է 15:0028 Օգս, 2026
  • Դատարանը մերժել է Սամվել Կարապետյանի վերաքննիչ բողոքը․ Նազելի Բաղդասարյան 14:4528 Օգս, 2026
  • Անգնահատելի է Հրաչյա Գասպարյանի ավանդը հայ թատերարվեստի զարգացման գործում․ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել 14:3628 Օգս, 2026
  • Առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի 14:2728 Օգս, 2026
  • Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում 14:1328 Օգս, 2026
  • Բժշկությունը շարունակում է մնալ ամենապահանջված մասնագիտությունը․ ԿԳՄՍ նախարար 14:0128 Օգս, 2026
  • Սեպտեմբերին Արագածոտնի մարզում շահագործման կհանձնվի 4 դպրոց 13:5728 Օգս, 2026
  • Միջպետական և միջազգային բուհեր ընդունված ՀՀ քաղաքացիների թիվը այս տարի 2022-ի համեմատությամբ աճել է 59,9 տոկոսով 13:5028 Օգս, 2026
  • 956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ 13:4328 Օգս, 2026
  • Լավրովը՝ «Հարավկովկասյան երկաթուղու» վերաբերյալ հայկական կողմի հայտարարությունների մասին 13:3128 Օգս, 2026
  • Արտերկրից վերադարձող ընտանիքների և նրանց երեխաների կրթությունը պատշաճ կազմակերպվում է. ԿԳՄՍ նախարար 13:2228 Օգս, 2026
  • Վահրամ Դումանյանին վերանշանակել վարչապետի խորհրդականի պաշտոնում 13:1528 Օգս, 2026
  • Պետությանը պատճառված 520 մլն դրամի վնասը վերականգնվել է 13:0728 Օգս, 2026
  • Լենա Նանուշյանն ազատվել է առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից 13:0528 Օգս, 2026
  • Սլավիկ Սարգսյանը վերանշանակվել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում 13:0128 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | Նեպալի ջրհեղեղի զոհերի թիվը հասնում է 500-ի․ հարյուրավոր օտարերկրացիներ անհետ կորած են 13:0028 Օգս, 2026
  • Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մաքրվել է իրանական ականներից. ԱՄՆ կենտրոնական հրամանատարություն 12:5328 Օգս, 2026
  • Վահան Սիրունյանը և Էդգար Մկրտչյանը վերանշանակվել են ֆինանսների նախարարի տեղակալների պաշտոնում 12:4628 Օգս, 2026
  • ՀՀ տիրապետմանն է վերադարձվել Սևանա լճի ափամերձ տարածքում գտնվող 0.3 հա մակերեսով հողատարածքը 12:4028 Օգս, 2026
  • Գևորգ Մանթաշյանն ազատվել է ԲՏԱ նախարարի առաջին տեղակալի պաշտոնից և նշանակվել նախարարի տեղակալ 12:3628 Օգս, 2026
  • Ռազմիկ Գասպարյանը որոնվում է որպես անհայտ կորած 12:3028 Օգս, 2026
  • Հովհաննես Մարտիրոսյանը վերանշանակվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում 12:2528 Օգս, 2026
  • Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 500-ի 12:2228 Օգս, 2026
  • «Ալեքս էնդ հոլդինգ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 6 մլրդ 574 մլն դրամի հարկ և տուրք է վճարել 12:1428 Օգս, 2026
  • Տիգրան Վիրաբյանը և Ալֆրեդ Քոչարյանը վերանշանակվել են ԿԳՄՍ նախարարի տեղակալների պաշտոնում 12:1028 Օգս, 2026
  • Սիրո Ամիրխանյանը վերանշանակվել է գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնում 12:0528 Օգս, 2026
  • Վարչապետի աշխատակազմի ղեկավարի 4 տեղակալները վերանշանակվել են պաշտոնում 12:0328 Օգս, 2026
  • Քննարկվել են տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների առաջնահերթությունները նոր ուսումնական տարում 11:5628 Օգս, 2026
  • Արամ Ջիվանյանը վերանշանակվել է ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնում 11:5128 Օգս, 2026
  • Դավիթ Խուդաթյանը կգործուղվի Բաթում՝ մասնակցելու Վրաստանի միջազգային ծովային ֆորումին 11:4528 Օգս, 2026
  • Գուրգեն Աֆրիկյանը վերանշանակվել է Պրոբացիայի ծառայության պետի պաշտոնում 11:4328 Օգս, 2026
  • Մահացել է Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը 11:3628 Օգս, 2026
  • Արման Խոջոյանը վերանշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնում 11:3528 Օգս, 2026
  • Արդարադատության չորս փոխնախարար վերանշանակվել է պաշտոնում 11:2828 Օգս, 2026
  • ՊՆ-ում երեք փոխնախարար է վերանշանակվել 11:2228 Օգս, 2026
  • Վաղ աշնանային և ուշ գարնանային ցրտահարության ժամկետները Հայաստանում 11:2028 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015