ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն ողջունել է Մինսկի խմբի և դրա հետ կապված կառույցների դադարեցման վերաբերյալ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի որոշումը։
«Ես շնորհավորում եմ Հայաստանին և Ադրբեջանին՝ տարածաշրջանում խաղաղության ու կայունությանն ուղղված այս կոնկրետ քայլի կապակցությամբ, ինչը դիվանագիտության արդյունավետության համոզիչ վկայությունն է»,- X-ի իր էջում գրել է թուրք գործիչը:
Սինիրլիօղլուի համոզմամբ՝ սա պատմական զարգացում է, հաստակ ազդանշան, թե ինչի կարող է հասնել դիվանագիտությունը, նույնիսկ տասնամյակների հակամարտությունից և անվստահությունից հետո, երբ կողմերը ցուցաբերում են ընդհանուր լեզու գտնելու վճռականություն։