ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը դատապարտել է Եմենի հութիների կողմից համաշխարհային կազմակերպության 11 աշխատակցի ձերբակալությունը և պահանջել է նրանց անհապաղ ազատ արձակել։ Նա նաև դատապարտել է բռնի ներթափանցումը «Պարենի համաշխարհային ծրագրի տարածք, ՄԱԿ-ի գույքի բռնագրավումն ու Սանայում ՄԱԿ-ի մյուս կառույցներ մուտք գործելու փորձերը»։
Գուտերեշը պահանջել է նաև ազատ արձակել նախորդ տարիներին ձերբակալված մյուս բոլոր աշխատակիցներին։
Կիրակի առավոտյան Եմենի մայրաքաղաք Սանայում հութիների ներկայացուցիչները մտել են Պարենի համաշխարհային ծրագրի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակներ։ Արևմտյան լրատվամիջոցների տվյալներով՝ ձերբակալվել է այդ կառույցների առնվազն 11 աշխատակից։