ERAM բարձր հեռահարության 3350 հրթիռի մատակարարումը, որոնց վաճառքն Ուկրաինային ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հավանություն է տվել, կարող է սկսվել արդեն այս տարի՝ ուրբաթ հայտնել Է CNN-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները: Գործարքի արժեքը գնահատվում է 825 մլն դոլար։
«Այս գնման համար Ուկրաինան միջոցներ կստանա Դանիայից, Նիդերլանդներից, Նորվեգիայից, ինչպես նաև Միացյալ Նահանգներից՝ «Արտաքին ռազմական ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում»,- հեռուստաալիքը մեջբերում է ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտպանության և անվտանգության համագործակցության հարցերով գործակալության հայտարարությունը։
ERAM-ի հեռահարությունը, ըստ CNN-ի, կարող է լինել մինչև 450 կմ։ Ներկայումս հրթիռների օգտագործման հնարավոր սահմանափակումների մասին հաղորդագրություններ չկան: ERAM հեռահար հրթիռների մոդուլային դիզայնը թույլ է տալիս դրանք օգտագործել ինչպես ցամաքային, այնպես էլ ծովային թիրախները խոցելու համար։