Ուսումնական հաստատություններում քաղաքական և կրոնական գործունեությունն արգելված է: Մենք խստացրել ու հստակեցրել ենք այդ պահանջները (տնօրենի զսպվածության պահանջով նաև), և դա մեզ համար շատ կարևոր է: Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Հաշվի առնելով, որ մեզ առաջիկայում սպասում են ընտրություններ, այս առիթն օգտագործելով՝ ուզում եմ հստակ հայտարարել, որ կրթական ոլորտի մարդիկ կրթական հաստատություններում զբաղվեն կրթական գործընթացով: Ցանկացած բան, որ խաթարելու է այս տրամաբանությունը, ստանալու է շատ խիստ հակազդեցություն՝ ընդհուպ այդ մարդկանց ազատում»,- ասաց նա: