ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ABC և NBC լրատվական գործակալությունների լիցենզիաները պետք է չեղյալ համարվեն: Նա մեղադրել է գործակալություններին կեղծ լուրեր տարածելու մեջ՝ անվանելով դրանք աշխարհի ամենակողմնակալ և վատագույն ցանցերը։
«Նրանք չեն կատարել միլիոնավոր դոլարների լիցենզավորման վճարներ, կեղծ լուրեր են տարածում, անարդար են լուսաբանում հանրապետականների և պահպանողականների գործողությունները, իսկ իմ մասին տեղեկատվության 97%-ը բացասական է:
Եթե դա այդպես է, ապա նրանք պարզապես Դեմոկրատական կուսակցության մաս են կազմում, և շատերը կարծում են, որ Կապի դաշնային հանձնաժողովը պետք է չեղարկի նրանց արտոնագրերը։ Ես կողմ կլինեի դրան, քանի որ նրանք այնքան կողմնակալ են և ոչ օբյեկտիվ, որ իրական սպառնալիք են ներկայացնում մեր ժողովրդավարության համար»,- գրել է նախագահը Truth Social սոցիալական ցանցում։
«Անազնիվ «լրագրությունը» չպետք է խրախուսվի, այն պետք է դադարեցվի»,- համոզված է ԱՄՆ ղեկավարը։
Հուլիսին Թրամփը ստորագրել է NPR և PBS հանրային հեռարձակողների ֆինանսավորումը զգալիորեն կրճատելու մասին օրինագիծը: