Ուկրաինան օգոստոսի 24-ին նշել է իր Անկախության օրը: Նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկիրը կստանա կայուն և հուսալի խաղաղություն՝ շնորհիվ այնպիսի անվտանգության երաշխիքների, որ աշխարհում այլևս ոչ ոք չի հարձակվի նրա վրա: «Ուկրաինան դեռ չի հաղթել, բայց հաստատ չի պարտվի»,- ասել է Զելենսկին: Անկախության օրվա առթիվ Կիևը բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել տարբեր երկրներից, Ուկրաինա են այցելել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելոգը, ինչպես նաև Կանադայի վարչապետ Մարկ Քարնին, որը հայտարարել է Ուկրաինային ավելի քան 700 միլիոն դոլարի ռազմական օգնություն տրամադրելու մասին:
Միջազգային զարգացումները՝ Սյուզաննա Չրաղյանի տեսանյութում: