Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին հայտարարել է, որ 12-օրյա պատերազմում Ադրբեջանի և Իսրայելի համագործակցության ապացույցներ դեռևս չկան:
«Ոմանք տարբեր հայտարարություններ են անում, սակայն նրանք, որոնք պնդում են դա, պետք է մեզ ճշգրիտ ապացույցներ և տվյալներ ներկայացնեն։ Նման տվյալներ մենք դեռ չունենք։ Ադրբեջանի կառավարությունը հայտարարում է, որ նման բան տեղի չի ունեցել, և մենք դեռևս չունենք որևէ ապացույց, որը հնարավոր լինի ներկայացնել։ Պետք է ընդգծել, որ Ադրբեջանը հարևան մուսուլմանական երկիր է և մեզ շատ մոտ է մշակութային կապերով: Այն մեր բարեկամն է»,- հայտարարել է պաշտոնյան:
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաեին հայտարարել էր, որ Իրանի հարևան բոլոր երկրները Թեհրանին վստահեցրել են, որ թույլ չեն տա Իսրայելին իրենց տարածքն օգտագործել Իրանի դեմ: