Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն հայտարարել է, որ երկիրը մշակել է նոր սերնդի հրթիռների, որոնք ավելի մեծ հնարավորություններ ունեն, քան Իսրայելի հետ վերջին 12-օրյա հակամարտության ժամանակ օգտագործվածները: Նա հայտնել է, որ դրանք հետագա ռազմական գործողությունների դեպքում անպայման կօգտագործվեն։
Հունիսին Իսրայելը ռմբակոծել էր Իրանի ռազմական և քաղաքացիական օբյեկտները՝ սպանելով բարձրաստիճան զինվորականների, միջուկային գիտնականների և քաղաքացիական անձանց։ Իրանն արձագանքել էր ԱԹՍ-ներով և հրթիռային հարվածներով։ Երկրների միջև հունիսի 24-ից հրադադար է գործում:
Ըստ իրանական լրատվամիջոցների՝ օգոստոսի 21-ին Իրանը նախատեսում է սկսել երկօրյա զորավարժություններ՝ կիրառելով կարճ և միջին հեռահարության թևավոր հրթիռներ։
Հեղինակ՝ Լուսինե Հակոբյան