Վավերացման գործընթացում, եթե մեր ՍԴ-ն կորոշի, որ հիմա նախաստորագրված և արդյունքում ստորագրված խաղաղության համաձայնագիրն ունի հակասություններ Սահմանադրության հետ, ես ինքս կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ: Այս պահին դրա մասին մտածելու անհրաժեշտություն և կարիք չկա՝ Կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մյուս կողմից՝ ուզում եմ հիշեցնել, որ ունենք նոր Սահմանադրություն ընդունելու օրակարգ, որ ես ժամանակին ասել էի, որ որպես ժամկետ 2027 թվականն է:
Նաև մենք հիմա աշխատում ենք նոր Սահմանադրության նախագծի վրա, և երբ պատրաստ լինի, մենք, ըստ ամենայնի, կգնանք հանրաքվեի, բայց դա որևէ կապ չունի, զուգահեռաբար, այս գործընթացի հետ, չնայած ռազմավարական առումով կարող է նաև ազդեցություն ունենալ այս գործընթացի վրա: Սա է մեր ընդհանուր պատկերացումը»,- ասաց նա: