Դոնալդ Թրամփը մեկնաբանել է ռուս-ուկրաինական կարգավորումը: Նրա խոսքով՝ եվրոպական որոշ երկրներ պատրաստ են իրենց զորքերը տեղակայել Ուկրաինայում։ ԱՄՆ-ը իր հերթին պատրաստ է օգնել անվտանգային հարցերում, օրինակ՝ օդում, սակայն Ուկրաինայում ամերիկացի զինվորներ չեն լինի։
«Հուսով եմ՝ Պուտինը կառուցողական մոտեցում կդրսևորի, Զելենսկին էլ ճկուն կլինի բանակցություններում, այլապես բարդ իրավիճակ կստեղծվի»,- նախազգուշացրել է ԱՄՆ նախագահը: Նա կրկնել է՝ Ուկրաինան չի լինի ՆԱՏՕ-ում:
«Դաշինքի ընդլայնումը միշտ էլ տաբու է եղել Մոսկվայի համար: ԽՍՀՄ-ը և Ռուսաստանը ճիշտ էին այդ հարցում»,- հավելել է Թրամփը:
Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանը հզոր ռազմական տերություն է՝ դուր է գալիս դա մարդկանց թե ոչ։
«Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ եվրոպացի առաջնորդները ըմբռնումով էին մոտենում Ուկրաինայի կողմից տարածքային զիջումների անհրաժեշտությանը։ Սակայն Ուկրաինան շատ հող կստանա»,- կարծիք է հայտնել Թրամփը։