Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում փոխըմբռնման մի շարք հուշագրեր են ստորագրվել տարբեր ոլորտներում համագործակցության վերաբերյալ:
ՀՀ առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» և Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության և բժշկական կրթության նախարարության Սննդի և դեղերի կառավարման վարչության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:
Այն կխթանի երկկողմ համագործակցությունը բժշկական արտադրանքի կարգավորման բնագավառում, մասնավորապես՝ Հայաստանում և Իրանում գրանցված բժշկական արտադրանքի անվտանգության, որակի և արդյունավետության մասին տվյալների, փորձի և գիտելիքների փոխանակում և այլն։