• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Օզելի «Նոր» կուսակցությունը հանգանակության առաջին օրում ներգրավել է մոտ 2,5 մլն դոլար. «Հարևաններ» Օզելի «Նոր» կուսակցությունը հանգանակության... 19:44
Օրը՝ 60 վայրկյանում | 06.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 06.08.2026 20:34
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային... 10:34
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Իրանը և Հայաստանը՝ ընդհանուր պատմության և ապագայի արտացոլում. Աբբաս Արաղչիի հոդվածը
Քաղաքականություն
15:0616 Օգս, 2025

Իրանը և Հայաստանը՝ ընդհանուր պատմության և ապագայի արտացոլում. Աբբաս Արաղչիի հոդվածը

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին Իրանի նախագահ Մասուդ  Փեզեշքիանի՝ Հայաստանի Հանրապետություն այցին ընդառաջ հոդված է պատրաստել՝ անդրադառնալով երկու երկրների ժողովուրդների մշակութային ընդհանրություններին և պատմական անցյալին:

Հոդվածում ընդգծվում է, որ համաշխարհային անորոշության և տարածաշրջանային զարգացումների պայմաններում Իրանի և Հայաստանի շահերը ավելի ու ավելի են միահյուսվում:

«Արմենպրես»-ը ներկայացրել է ԻԻՀ արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հոդվածը.

«Մինչ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Նորին Գերազանցություն դոկտոր Մասուդ  Փեզեշքիանը պատրաստվում է պաշտոնական այց կատարել Հայաստան, հիշենք հայ մեծանուն գրող-բանաստեղծ Հովհաննես Թումանյանի խորիմաստ խոսքերը, որից բխում է այն միտքը, որ ընկերությունը նման է խոր արմատներ ունեցող ծառի․ որքան շատ ջրես, այնքան ավելի պտղաբեր և հաստաբուն կդառնա։

Այս գեղեցիկ փոխաբերությունը կատարելապես նկարագրում է մեր ժողովուրդների միջև եղած անսասան կապը․ հարաբերություններ, որոնք սնուցվել են դարավոր մշակութային փոխանակման, փոխադարձ հարգանքի և համատեղ փորձի միջոցով։

Երկու ժողովուրդների ընդհանուր տոնակատարությունները, ինչպիսիք են Մեհրեգանը, Նավասարդը և Վարդավառը, ինչպես նաև Իրանում կենսունակ հայկական համայնքի ներկայությունը, որը սերունդներ շարունակ բարգավաճում է, և իհարկե, Իրանի և Հայաստանի փոխկապակցված պատմությունը, այս ամենն էլ երկու ժողովուրդների համակեցության հարուստ դրսևորումներ են։

Իրանի Իսլամական Հանրապետությունը առաջին երկրներից մեկն էր, որ 1991 թվականին ճանաչեց Հայաստանի անկախությունը. որոշում, որը ցույց է տալիս մեր հարաբերությունների խորությունը և կարևոր պատմական պահերին հարևանների կողքին լինելու մեր հանձնառությունը։

Իրանի և Հայաստանի միջև համերաշխությունը այսօր էլ շարունակվում է Իրանի բարգավաճող հայկական համայնքի միջոցով: Իրանահայերը երկրի ամենամեծ կրոնական փոքրամասնությունն են և ակտիվորեն ներգրավված են իրանի հասարակական կյանքի բոլոր ոլորտներում՝ սկսած խորհրդարանում ներկայացվածությունից մինչև մշակույթի պահպանումը՝ իրենց եկեղեցիների և հաստատությունների միջոցով, ինչը վկայում է Իրանի կողմից կրոնական բազմազանության նկատմամբ հարգանքի մասին:

Տնտեսական ոլորտում մեր գործընկերությունը նույնպես  վկայում է փոխշահավետ նմանատիպ իրողության մասին։

Այն փաստը, որ Իրանը նույնիսկ անարդար միակողմանի պատժամիջոցների պայմաններում մնացել է Հայաստանի ամենակարևոր առևտրային գործընկերներից մեկը, ցուցիչ է, որ երկու երկրները միմյանց համար հուսալի գործընկերներ են: Մեր տնտեսությունների փոխլրացումը անթիվ հնարավորություններ է ընձեռում աճի և զարգացման համար, որոնք կարող են բարօրություն բերել մեր երկու ժողովուրդներին:

Մեր տարածաշրջանի աշխարհաքաղաքական հեռանկարն էլ ավելի է ընդգծում մեր հարաբերությունների ռազմավարական կարևորությունը։

Համաշխարհային անորոշության և տարածաշրջանային զարգացումների պայմաններում Իրանի և Հայաստանի շահերը ավելի ու ավելի են միահյուսվում։

Որպես բնական դաշնակիցներ՝ մեր ընդհանուր սահմանը ոչ միայն աշխարհագրական իրողություն է, այլև կամուրջ էներգետիկայի, տրանսպորտի, մարդկային կապերի և տարածաշրջանային անվտանգության ոլորտներում համագործակցության համար։

Իրանը շարունակում է անսասան մնալ Հարավային Կովկասում խաղաղությանը և կայունությանը աջակցելու գործում՝ հասկանալով, որ Հայաստանի անվտանգությունը, բարօրությունը և բարեկեցությունն այն է, ինչին ձգտում է Իրանի Իսլամական Հանրապետությունը, և դա նպաստում է մեր հարևանության ավելի լայն կայունությանը։

Իրանն իրեն պարտավորված է համարում աջակցելու տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը և ընդգծում, որ անվտանգության և կայուն խաղաղության ապահովումն ու տարածաշրջանում ցանկացած ծրագրի իրականացումը պայմանավորված է բոլոր երկրների տարածքային ամբողջականության, ազգային ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձ շահերի նկատմամբ հարգանքի, ինչպես նաև միջազգային սահմանների անփոփոխելիության և արտատարածաշրջանային երկրների ու ուժերի կողմից որևէ ձևով և որևէ անվան ներքո միջամտության բացառման սկզբունքներով։

Այդուհանդերձ, մենք լիովին գիտակցում ենք մեր առջև կանգնած հսկայական և դեռևս չօգտագործված ներուժը․ մեր ներկայիս առևտրի ծավալը միայն փոքր մասն է նրա, որ կարող է ձեռք բերվել առաջադեմ հաղորդակցային նախագծերի, օրինակ՝ Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի (INSTC) միջոցով։ Այս կարևոր միջազգային միջանցքը, որն ունի տասներեք անդամ-երկիր, Իրանի հարավային նավահանգիստները կապում է Կենտրոնական Ասիայի, Կովկասի, Աֆղանստանի և Արևելյան Եվրոպայի երկրների հետ՝ տրանսպորտային ծախսերը կրճատելով 30 տոկոսով և տեղափոխման տևողությունը նվազեցնելով կիսով չափ։ Այս միջանցքի անդամ երկրները կանոնավոր խորհրդակցությունների միջոցով արդյունավետ քայլեր են ձեռնարկել նախագծի իրագործման ուղղությամբ և նշանակալի ձեռքբերումներ են արձանագրել, մասնավորապես՝ միջանցքի երկաթուղային ցանցի արագացված կառուցումը և Չաբահարի օվկիանոսյան նավահանգստի զարգացումը։ Այս ջանքերը կենսական դեր կունենան տարածաշրջանային անվտանգության բարձրացման և տնտեսական բարգավաճման գործում:

Մեր գործընկերության երաշխիքն է այն, որ հենվելով հզոր պատմական կապերի վրա՝ մենք կենտրոնանում ենք ապագայի հնարավորությունների վրա։ Մեր ժողովուրդների մշակութային սերտ կապերն են,  որոնք հատկապես արտահայտվում են իրանցիների պատշաճ հարգալից վերաբերմունքում իրենց հայազգի հայրենակիցների նկատմամբ, ամուր հիմք են ստեղծում, որի վրա կարող ենք կառուցել ավելի խոր քաղաքական, տնտեսական և տեխնոլոգիական համագործակցություն։

Հենց այս համատեքստում է, որ նախագահ Փեզեշքիանի այցը ձեռք է բերում հատուկ կարևորություն։ Այս այցը ոչ միայն նշանավորում է ևս մեկ դիվանագիտական ​​հանդիպում, այլև վերահաստատում է մեր համատեղ հանձնառությունը՝ մեր հարաբերություններում նոր հորիզոններ բացելու ուղղությամբ։ Պատմական կապերը, աշխարհագրական առումով մոտ գտնվելը, փոխլրացնող տնտեսությունները և համընկնող տարածաշրջանային շահերը միասին վերցրած հզոր թափ են հաղորդում համագործակցության ամրապնդմանը։

Ապագային նայելով՝ մենք տեսնում ենք անսահման հնարավորություններ՝ սկսած համատեղ ենթակառուցվածքային նախագծերից, որոնք ֆիզիկապես կապում են մեր ժողովուրդներին, մինչև ակադեմիական փոխանակումներ, որոնք մեր մտքերն են միմյանց կապում, ինչպես նաև մեր զարգացումը խթանող էներգետիկ գործընկերություններից մինչև մշակութային նախաձեռնություններ, որոնք արժևորում են մեր ընդհանուր ժառանգությունը․ այս ամենը ստեղծում են փոխակերպող գործընկերության համար անհրաժեշտ տարրեր։ Այս ճանապարհին պատմական բարի կամքը, փոխադարձ վստահությունը, շոշափելի ընդհանուր շահերը և, ամենակարևորը, երկու մայրաքաղաքների քաղաքական կամքը կլինեն հարաբերությունների հետագա առավել ամրապնդման հիմնական հենասյուները։

Մեր առաջ բացվող ճանապարհը հստակ է։ Իրանը, ապավինելով մեր ընդհանուր պատմական անցյալին և մեր համատեղ ապագայի հորիզոններին, պատրաստ է համագործակցելու Հայաստանի հետ՝ գրելու երկարատև բարեկամության հաջորդ գլուխը.  գլուխ, որը, անկասկած, առավել մեծ բարօրություն և անվտանգություն կբերի ինչպես մեր երկու ժողովուրդներին, այնպես էլ տարածաշրջանին և նրա սահմաններից դուրս։ Իրանի և Հայաստանի հարաբերությունների ապագան շատ պայծառ է, և ոչ ոք չի կարող այն շեղել իր ուղուց»: 

Դիտումների քանակ345
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Եվրասիական տնտեսական միությունը չպետք է դիտարկվի որպես սահմանափակումների տարածք. Փաշինյան 11:2107 Օգս, 2026
  • ՆԳՆ ոստիկանության Երևանի գնդի պարեկները հայտնաբերել են մոտոցիկլետների շահագործման խախտումներ 11:0807 Օգս, 2026
  • Կասեցվել է «Սևան-Անուշ» գազավորված ըմպելիքների արտադրությունը՝ սանիտարական խախտումների պատճառով 10:5707 Օգս, 2026
  • ՊԵԿ-ը «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում բացահայտել է 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ 10:4107 Օգս, 2026
  • «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերությունը 2026-ի 6 ամսում 13 մլրդ 321 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 10:3607 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 10:1907 Օգս, 2026
  • Սարիգյուղի գազամատակարարումը կդադարեցվի 10:1707 Օգս, 2026
  • Որքան է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը օգոստոսի 6-ի դրությամբ 10:0607 Օգս, 2026
  • Լուրեր 10:00 | Կառավարության աշխատանքն առավել արդյունավետ պետք է դառնա. վարչապետ | 07.08.2026 10:0007 Օգս, 2026
  • Դատարանների խցերում ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովմանն առնչվող մի շարք հարցեր շարունակում են մնալ չլուծված․ ՄԻՊ 09:3907 Օգս, 2026
  • Հանցավոր խումբը 9 դրվագ գործողությամբ զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ 09:3607 Օգս, 2026
  • Շիրակի մարզում դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 41 քրվարույթ, վերականգնվել է շուրջ 20 մլն դրամ 09:2907 Օգս, 2026
  • Վայոց ձորի մարզում հրազենի գործադրմամբ հանցագործություններ չեն գրանցվել. ՆԳ նախարարն ամփոփել է 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը 09:2507 Օգս, 2026
  • Երևանի Սիլիկյան թաղամասի աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է 09:1507 Օգս, 2026
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 09:0507 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:4707 Օգս, 2026
  • Մասաչուսեթսի MIT-ի ակադեմիական ղեկավարն ընդգծել է «Ակադեմիական քաղաք»-ի կարևորությունը, պատրաստակամություն հայտնել համագործակցել հայկական կողմի հետ 08:1307 Օգս, 2026
  • Օրը սկսեցի հեծանվային զբոսանքով՝ Իսիկ Կուլ լճի ափերին․ վարչապետ 08:0707 Օգս, 2026
  • Երևանի Սիլիկյան թաղամասի աղբավայրի հրդեհը մեկուսացվել է 01:1307 Օգս, 2026
  • Ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցումն իրականացնող խմբակավարները տրանսպորտային ծախսերի փոխհատուցում կստանան 00:4907 Օգս, 2026
  • «Զվարթնոց»-ի հին մասնաշենքը Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակից չի հանվի 00:2607 Օգս, 2026
  • Բացահայտելով Հայաստանը․ Մեծ Բրիտանիայի դեսպանի հերթական կանգառը Վայոց ձորի շքեղ Նորավանք վանական համալիրն է 00:0407 Օգս, 2026
  • Իրանցիները չափազանց դժվար մարդիկ են. Վենս 23:3706 Օգս, 2026
  • Հայտնաբերվել է անկանոն երթևեկած օտարերկրյա համարանիշերով «Նիվա»-ն 23:1306 Օգս, 2026
  • Կառավարությունը հաստատել է 2026/2027 ուսումնական տարվա կլինիկական օրդինատուրայի անվճար տեղերը 23:0006 Օգս, 2026
  • Ինչո՞ւ էր ԱԺ-ից հեռացել և ինչու է վերադարձել, կստանա՞ պարգևավճար. հարցեր Վարդևանյանին 22:4806 Օգս, 2026
  • Ընդդիմությունը հիմա բաց նավարկության մեջ է, առանձնապես չեմ հասկանում հետապնդած օրակարգը. Ալեքսանյան 22:3306 Օգս, 2026
  • Անհայտ կորած քաղաքացիական անձանց ընտանիքները ևս երեք ամիս կստանան 300 հազար դրամ աջակցություն 22:1906 Օգս, 2026
  • Հրդեհ է բռնկվել Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում․ ՆԳՆ 22:1206 Օգս, 2026
  • Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար 21:5406 Օգս, 2026
  • Դեմենցիա. եթե ստանձնել եք հարազատի խնամքը 21:4206 Օգս, 2026
  • Հայաստանը 170.3 մլն եվրոյի վարկ կստանա տնտեսական բարեփոխումների համար 21:2606 Օգս, 2026
  • Ներդրումներ, նոր աշխատատեղեր և մաքսային արտոնություն․ կառավարության նոր որոշումը 21:1406 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Դասական օրինակ ցույց տվեցիք, թե ինչպես կարելի է 3 րոպե խոսել ու ոչինչ չասել. բանավեճ ԱԺ-ում 21:0006 Օգս, 2026
  • Երկրաբանները՝ ընդերքի նվաճողներ. մասնագիտության բացահայտման ճանապարհին 20:5706 Օգս, 2026
  • Իտալիայի 27 խոշոր քաղաքներում եղանակային վտանգի ամենաբարձր՝ կարմիր մակարդակ է սահմանվել անոմալ տապի պատճառով 20:5206 Օգս, 2026
  • ԱԳ փոխնախարարը Նայրոբիում ներկայացրել է COP17-ի կազմակերպման Հայաստանի առաջնահերթությունները 20:5106 Օգս, 2026
  • Օգոստոս 6-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4806 Օգս, 2026
  • Ճախրուկցիների «հոգու թռիչքը»՝ Օձունից 20:4406 Օգս, 2026
  • Կապահովվեն 61 մանկապարտեզի հիմնանորոգման, վերանորոգման շինարարական աշխատանքները 20:3906 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 06.08.2026 20:3406 Օգս, 2026
  • Վթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումից 20:2906 Օգս, 2026
  • Ուկրաինան աշխատում է սեփական բալիստիկ հրթիռի և հակաբալիստիկ համակարգի ստեղծման ուղղությամբ. Զելենսկի 20:2406 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 6. 2026 20:1806 Օգս, 2026
  • ՌԴ-ից Ադրբեջանով Հայաստան է առաքվել մոտ 1000 տոննա ցորեն 20:1406 Օգս, 2026
  • Ծովինար Թադևոսյանը պարգևատրել է ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարած ծառայողներին 20:0906 Օգս, 2026
  • ԵԱՏՄ-ի և ԱՄԷ-ի միջև ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հոկտեմբերի 6-ին 20:0306 Օգս, 2026
  • Կառավարությունը գումար է հատկացրել ճանապարհների հիմնանորոգման, կառուցման, վերակառուցման, միջին նորոգման և կլաստերային դպրոցներ տանող ճանապարհների համար 19:5606 Օգս, 2026
  • Ռուստամ Բաքոյանը հանդիպել է ՀՀ-ում Իրաքի գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ 19:4606 Օգս, 2026
  • Կասեցվել է «Օձուն» ապրանքանիշի գազավորված զովացուցիչ ըմպելիքների արտադրությունը 19:3806 Օգս, 2026
  • Մենք դանդաղում ենք մեր բարեփոխումների ճանապարհին, որովհետև գնում ենք փոխզիջումների. վարչապետ 19:3106 Օգս, 2026
  • Ընդլայնվել է տրանսպորտային ծախսի փոխհատուցման ծրագրի շահառուների շրջանակը 19:1906 Օգս, 2026
  • Հաշմանդամություն ունեցողների խնդիրների մասին՝ առաջին ձեռքից 19:1106 Օգս, 2026
  • ՄԱԿ-ի անունից ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, Կառավարությանը և Հայաստանի ժողովրդին մեր շարունակական աջակցության հարցում. Գուտերեշը՝ Փաշինյանին 19:0306 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | ՌԴ շուկա արտահանման անհիմն սահմանափակումները մտահոգիչ են. Ռուբինյանը՝ Մատվիենկոյին 19:0006 Օգս, 2026
  • Փրկարարներն աղբակույտի տակից դուրս են բերել քաղաքացուն․ վերջինս հիվանդանոցում մահացել է 18:5106 Օգս, 2026
  • Իսրայելի և Լիբանանի միջև իրադրությունը սրվել է 18:4606 Օգս, 2026
  • Երևանում նախատեսվում է 500 մլն դոլարի ներդրմամբ խաղային և հյուրանոցային համալիր կառուցել 18:3406 Օգս, 2026
  • Իրանի շուրջ հակամարտության կարգավորումից հետո նավթի և բենզինի գները կտրուկ կնվազեն. Թրամփ 18:2906 Օգս, 2026
  • Ռուբեն Ռուբինյանն ու Վալենտինա Մատվիենկոն քննարկել են միջխորհրդարանական համագործակցության օրակարգը 18:2106 Օգս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում արդյունաբերությունն աճել է 10.8 տոկոսով. Պապոյան 18:1706 Օգս, 2026
  • Picsart-ի հիմնադիր Հովհաննես Ավոյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով 18:0806 Օգս, 2026
  • Սամվել Սիմոնյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանով 18:0606 Օգս, 2026
  • ՊԵԿ-ը՝ էլեկտրոնային ստորագրության համակարգում խնդիրների վերաբերյալ 18:0106 Օգս, 2026
  • Ֆիլհարմոնիկը՝ Սյունիքում. եռօրյա համերգաշար 17:5306 Օգս, 2026
  • Քննարկվել են Subway միջազգային արագ սննդի ցանցի՝ Հայաստան մուտք գործելու և 60-ից ավելի մասնաճյուղերի բացման հնարավորությունները 17:4206 Օգս, 2026
  • Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ուսուցիչների հետ՝ քննարկելու ոլորտային հարցեր 17:3706 Օգս, 2026
  • Ինչպես վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է 17:2806 Օգս, 2026
  • ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունից 17:1606 Օգս, 2026
  • Լուրեր 17։00 | Ծառուկյանն ու Առուստամյանը սպառնալիքով հափշտակել են 2.5 մլն դոլարի բաժնեմաս. ՔԿ 17:0006 Օգս, 2026
  • Վարչապետը Չոլպոն-Ատայում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին 16:5806 Օգս, 2026
  • Վարչապետի կոչի գործնական արդյունքները. ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում 16:5706 Օգս, 2026
  • Առանձնապես խոշոր չափերով շորթման գործով նախաքննությունն ավարտվել է 16:4206 Օգս, 2026
  • Մեր նկատմամբ կցուցաբերեն հարգանք, կստանան տասնապատիկ ավելի շատ հարգանք. Վահագն Ալեքսանյան 16:3506 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 16:3006 Օգս, 2026
  • Արժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունը 16:2206 Օգս, 2026
  • Բրազիլի նախագահը քննադատել է Վաշինգտոնում երկրի դեսպանի վիզան չեղյալ հայտարարելու ԱՄՆ-ի որոշումը 16:0906 Օգս, 2026
  • Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը 15:5606 Օգս, 2026
  • Հիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման ավտոճանապարհի մի հատվածը 15:5106 Օգս, 2026
  • Արուսյակ Մանավազյանի ճեպազրույցը 15:3606 Օգս, 2026
  • ԳՇ պետը ժամկետային զինծառայողների հետ քննարկել է բանակում կարգապահության բարձրացման հարցերը 15:3406 Օգս, 2026
  • Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով տարանցմամբ Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը 15:2906 Օգս, 2026
  • Բացահայտվել է Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի կողմից 2.5 մլն դոլար արժողության գույքի շորթման և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպք 15:2306 Օգս, 2026
  • Սիբիհան շնորհակալություն է հայտնել Բայրամովին պատերազմի առաջին իսկ օրերից Բաքվի տրամադրած հումանիտար օգնության համար 15:2206 Օգս, 2026
  • Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթ 15:1406 Օգս, 2026
  • Վարչապետը ժամանել է Ղրղզստան 15:0306 Օգս, 2026
  • Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին 15:0206 Օգս, 2026
  • ՍԱՏՄ-ն կասեցրել է «Քաղցր հեքիաթ» ըմպելիքների արտադրամասի գործունեությունը 14:5606 Օգս, 2026
  • ՌԴ-ում Պակիստանի դեսպանի անդրադարձը՝ ՀՀ հետ հարաբերություններին 14:5406 Օգս, 2026
  • «Զվարթնոց»-ի հին մասնաշենքը Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակից չի հանվի 14:3906 Օգս, 2026
  • Արենի համայնքին կհատուցվի 2.2 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է 14:3706 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 14:3006 Օգս, 2026
  • Թվային հմտություններ՝ մարզերի դպրոցների ուսուցիչներին 14:2306 Օգս, 2026
  • Պաշտոնից ազատումներ և նշանակումներ՝ մի շարք գերատեսչություններում. վարչապետը որոշումներ է ստորագրել 14:1006 Օգս, 2026
  • Արթուր Գասպարյանը վերանշանակվել է ՊՊԾ պետի պաշտոնում 14:0206 Օգս, 2026
  • Անդրանիկ Սիմոնյանը վերանշանակվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնում 13:5806 Օգս, 2026
  • Հրդեհ՝ Կապանի երկու տների տանիքներում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը 13:5606 Օգս, 2026
  • Քրիստիննե Գրիգորյանը վերանշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետի պաշտոնում 13:4906 Օգս, 2026
  • Ռուսաստանը հայտնել է ուկրաինական ավելի քան 600 անօդաչու թռչող սարք խոցելու մասին 13:3806 Օգս, 2026
  • «Իմվբամ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 13 մլրդ 919 մլն դրամի հարկ է վճարել 13:1606 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015