Ռուս-ամերիկյան գագաթնաժողովն Անքորիջում կարող է տևել 6-7 ժամ, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ենթադրում ենք, որ սկզբում կլինի դեմ առ դեմ զրույց՝ ամենայն հավանականությամբ, օգնականների մասնակցությամբ։ Այնուհետև կլինեն բանակցություններ պատվիրակությունների կազմում, հնարավոր է՝ աշխատանքային ճաշի ձևաչափով։ Հետո առաջնորդները որոշ ժամանակով կբաժանվեն, ապա կհավաքվեն համատեղ մամուլի ասուլիսի»,- ասել է նա Ռուսաստանի Առաջին ալիքի եթերում։
«Ընդհանուր առմամբ, կծախսվի առնվազն 6-7 ժամ»,- հավելել է Կրեմլի ներկայացուցիչը։
ՌԴ նախագահի արտասահմանյան երկրների հետ ներդրումների ու տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևն էլ ասել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկխոսությունը նպատակ ունի վերականգնել երկկողմ հարաբերությունները։