ԱՄՆ հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը, որը Ռուսաստանում ընդգրկված է ահաբեկիչների ու ծայրահեղականների ցուցակում, կարծում է, որ ուկրաինական հակամարտությունը լուծելու համար պետք է շարունակել ռուսական նավթի սպառողներին սպառնալ երկրորդական պատժամիջոցներով։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «չի կարողանում հաշտվել այն փաստի հետ», որ իր երկրի գործընկերները ենթարկվում են պատժամիջոցների։ «Նրան չեն հետաքրքրում պատժամիջոցները։ Նա կարողանում է խուսափել դրանցից։ Սակայն միակ բանը, որի հետ չի հաշտվում, այն է, որ մենք հետապնդում ենք իր հաճախորդներին»,- ասել է Գրեհեմը NBC News-ի եթերում։
Հաճախորդներ ասելով՝ Գրեհեմն ի նկատի ունի հատկապես Հնդկաստանը, Չինաստանը, Բրազիլիան:
Ամերիկացի սենատորը նշել է, որ ռուսական նավթ գնող և «Ռուսաստանի ռազմական մեքենային աջակցող պետությունները» զրկվելու են ամերիկյան տնտեսություն մուտք գործելու հնարավորությունից։