ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը մանրամասնել է, թե ինչ հուշագրեր են ստորագրվել Սպիտակ տանը:
Նպատակ ունենալով խորացնելու ռազմավարական համագործակցությունը երեք առանցքային ոլորտներում՝ Հայաստանի և Միացյալ Նահանգների կառավարությունները ստորագրել են հետևյալ փոխըմբռնման հուշագրերը․
«Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարողությունների զարգացման ոլորտում գործընկերության մասին:
Արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության մասին:
Էներգետիկ անվտանգության ոլորտում գործընկերության մասին: