Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանը` աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ այսօր հերթական աշխատանքային շրջայցն է կատարել համայնքի Սարագյուղ, Բավրա, Սիզավետ, Հարթաշեն և Մուսայելյան բնակավայրեր։ Այս մասին տեղեկացնում են Աշոցքի համայնքապետարանից։
Համայնքի ղեկավարը հետևել է սուբվենցիոն և պետական ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքին։
Ոլորտային պատասխանատուներին տրվել են համապատասխան հանձնարարականներ։