Րոպեներ անց ՀՀ վարչապետը կժամանի Սպիտակ տուն, որտեղ տեղի կունենա երկկողմ հանդիպում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին գրել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
Հիշեցնենք՝ վարչապետ Փաշինյանը հանդիպում էր ունեցել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ: Զրուցակիցները քննարկել էին Հայաստան-ԱՄՆ ռազմավարական հարաբերությունների զարգացմանը և հետագա քայլերին վերաբերող հարցեր: Մտքեր էին փոխանակվել նաև ՀՀ վարչապետի, ԱՄՆ և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումների շուրջ:
Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը: