ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն առողջապահության փոխնախարար Արմեն Գասպարյանի և մարզային պաշտոնյաների հետ միասին ներկա է եղել Սպիտակի պոլիկլինիկային ժամանակակից բժշկական սարքավորումներ փոխանցելու պաշտոնական միջոցառմանը։
.jpg)
Ինչպես հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից, ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի Մարդասիրական, աղետների ու քաղաքացիական աջակցության ծրագրի շրջանակում ապահովվել է 130․000 ԱՄՆ դոլար ֆինանսավորում՝ ձեռք բերելու մասնագիտական բժշկական սարքավորումներ, որոնք կծառայեն Լոռու և Շիրակի մարզերի բուժառուներին։ Ծրագրի շրջանակում Սպիտակի վերականգնողական կենտրոնում նաև ձևավորվել է սենսորային թերապիայի սենյակ աուտիզմ ունեցող երեխաների համար։
.jpg)
Հիշեցնենք՝ բացվել են Սպիտակի ԲԿ վերանորոգված և նորովի վերազինված վերականգնողական կաբինետը և զգայական սենյակը. ներկա է եղել ԱՄՆ դեսպանը: