Օգոստոսի 6-ին՝ ժամը 18։40-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսակունք գյուղի դպրոցի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր։
Այս մասին տեղեկացրել է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լուսակունք գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։15-ին, մարվել՝ 21։02-ին։ Այրվել են ծածկի տակ կուտակած 300 հակ անասնակեր և ծածկի փայտե կառուցատարրերը (մոտ 64 քմ)։