Կառավարության որոշմամբ Հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող ևս մեկ՝ 1,7 հա մակերեսով հողատարածք է հանձնվել Շրջակա միջավայրի նախարարությանը. հողամասի՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 2.6 միլիոն դոլար է: Սա այս տարածքում գտնվող հինգերորդ հողամասն է, որի նկատմամբ գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը:
Գործադիրի մեկ այլ որոշմամբ սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը ներառյալ կհայտարարվեն վարժական հավաքներ:
Նիստի մանրամասները՝ Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում։