«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը տեղեկացնում է, որ օգոստոսի 6-ին՝ գիշերվա ժամը 05:30-06:00-ի սահմաններում, տեխնիկական խափանման պատճառով հնարավոր չի եղել աղբահանության աշխատանքներ իրականացնել Սարյան և Արամի փողոցներում։
«Հայտնում ենք նաև, որ առավոտյան ժամը 10:00-11:00-ի միջակայքում վերոնշյալ հասցեներում կատարվել են աղբահանության ամբողջական աշխատանքները։
Հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը պատճառված անհարմարության համար և հայտնում, որ խնդիրը ներկայումս լիովին լուծված է»,- նշվում է հայտարարության մեջ։