Հանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց 1-ին նրբ. հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը.
Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը.
Նոր Նորք վարչական շրջանում ապամոնտաժվել է Թոթովենցի փողոց հ. 3/2 շենքի դիմաց ինքնակամ շինությունը.
Էրեբունի վարչական շրջանում ապամոնտաժվել է Մուրացանի փողոց հ. 113/3 հասցեի ինքնակամ շինությունը:
Ապամոնտաժման աշխատանքները շարունակական են: