Օգոստոսի 6-ից գիշերային ժամերին (ժամը 00.00-ից մինչև 06.00-ը) բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է լինելու երթևեկությունը Դիլիջանի թունելով։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
Թունելի երթևեկելի մասում իրականացվելու են միջին նորոգման աշխատանքներ։
Գիշերային ժամերին մինչև 7 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլները Դիլիջանի թունելը կարող են շրջանցել Սեմյոնովկա բնակավայրով։ 7 տոննայից ավելի և կցորդով տրանսպորտային միջոցների համար տվյալ ճանապարհը գիշերային ժամերին փակ է լինելու։
Ցերեկային ժամերին երթևեկությունը թունելով բաց է։
Գիշերային ժամերին Դիլիջանի թունելով երթևեկության վերականգնման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։