Հայաստանի ամենաերկար կամրջի վերաշահագործումը մի փոքր հետաձգվում է: Խոսքը Նոր Հաճնի կամրջի մասին է, որի երկարությունը 640 մետր է: Երկհարկանի այս կամրջի վերակառուցման աշխատանքների ընթացքում ի հայտ են եկել լրացուցիչ, չնախատեսված բարդություններ: Որոշվել է թեկուզ խոստացված ժամկետից քիչ ուշ հանձնել շահագործման, բայց աշխատանքները հիմնավոր ավարտած, այնպես, որ կամուրջը տասնամյակներով անխափան ծառայի նպատակին:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան