Օգոստոսի 4-ին՝ ժամը 15:33-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են Mazda և Nissan մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս կողաշրջվել է։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Nissan մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները փակել են Nissan մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։