«Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի դիրքորոշումը արտաքին քաղաքականության վերաբերյալ կոշտ է։ Ռուս քաղաքական գործիչների շրջանում կան տարբեր կարծիքներ, բայց, վերջին հաշվով, նախագահ Վլադիմիր Պուտինն է որոշում Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը»։ Այսպես է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է հարցին, թե արդյոք Կրեմլը չի պատրաստվում խորհուրդ տալ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևին մեղմացնել տոնայնությունը արտաքին քաղաքական հայտարարություններում:
Նա հավելել է. «Ռուսաստանը շատ ուշադիր է միջուկային զենքի չտարածման հարցում, և կարծում ենք, որ բոլորը պետք է շատ զգույշ լինեն միջուկային հռետորաբանության հետ»:
Նախկինում հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կտրուկ քննադատել է Մեդվեդևին ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմի հետ վիճաբանությունից հետո։ Ամերիկացի առաջնորդը խորհուրդ է տվել ռուս քաղաքական գործչին զգույշ լինել իր խոսքերի հարցում։