382 օգտատիրոջ տվյալ է արտահոսել համացանց: Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունն այս մասին տեղեկացել է այն ընկերությունից, որի բազաներից էլ տեղի է ունեցել արտահոսքը: Գործակալության ներկայացուցիչն ակնարկում է, որ անհանգստանալու շատ բան չկա, դրանք կրիտիկական, զգայուն տվյալներ չեն, չեն պարունակում բանկային տվյալներ և չեն ներկայացնում որևէ էջի մուտքանուն կամ գաղտնաբառ:
Մանրամասները՝ Լիանա Խաչատուրյանի ռեպորտաժում: