Օգոստոսի 1-ից տրանսպորտում թղթային QR տոմսն այլևս չի գործում: Պետք է ունենալ էլեկտրոնային QR, տրանսպորտային քարտ կամ վճարել բանկային քարտով: Նորամուծությանը դեռևս չհարմարված երևանցիներին քաղաքային իշխանությունից արձագանքում են՝ քարտը լիցքավորելուց հետո անհրաժեշտ է մի քանի րոպե սպասել, որ այն ակտիվանա: Կան նաև խրախուսական նվերներ: Ի դեպ, արդեն մի քանի օր է տրանսպորտում ստուգում են ուղեվարձի վճարումները:
Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի տեսանյութում։