ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնակատար, մարզպետին փոխարինող Բարսեղ Նիկողոսյանը Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանի, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների, համայնքապետարանի աշխատակիցների ուղեկցությամբ այսօր այցելել է Լեռնագոգ բնակավայր, ծանոթացել 850 մ երկարությամբ վերանորոգված խմելու ջրագծի աշխատանքներին, տեղում լսել բնակչության կողմից բարձրացված խնդիրները, պատասխանել հնչեցրած հարցերին։
Այս մասին տեղեկացնում են Արմավիրի մարզպետի աշխատակազմի մամուլի ծառայությունից։
Առաջարկվել են «Վեոլիա ջուր» ընկերության հետ արդյունավետ համագործակցությամբ խմելաջրի օգտագործման կառավարման ոլորտում բարեփոխումներ կատարել՝ ջրի խնայողաբար սպառման նպատակով։
Մարզպետի տեղակալի պաշտոնակատարը հանդիպել է նաև Լեռնագոգում Համահայկական հիմնադրամի կողմից կառուցված թաղամասում ապրող արցախցի բնակիչներին, զրուցել նրանց հետ, քննարկել նորակառույց թաղամասի կոմունիկացիոն համակարգին վերաբերող մի շարք հարցեր։