Վերանորոգման աշխատանքներ են իրականացվում «Գյումրու թիվ 41 դպրոցում», ծրագրի արժեքը 332 մլն 991 հազար դրամ է։
Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից։
383 մլն 400 հազար դրամի շրջանակներում էլ վերանորոգվում է «Գյումրու թիվ 19 դպրոցը»։
Ընդհանուր առմամբ, Գյումրիում ընթանում են 15 դպրոցների վերանորոգման աշխատանքներ։