Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջաղացաձոր գյուղի 46-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։
Այս մասին հայտնել է ՆԳՆ ոստիկանությունը:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 46-ամյա տղամարդու տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 230 բույս:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: