Օգոստոսի 2-ին Երևան քաղաքում գրանցվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ։
ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տվյալներով՝ օգոստոսի 2-ին, ժամը 17:00-ի սահմաններում, Երևանի ցածրադիր հատվածներում օդի ջերմաստիճանը բարձրացել է մինչև +41.9°C։
Սա նոր ռեկորդ է տվյալ օրվա համար, մինչ այդ առավելագույնը կազմել էր +40.8°C, որը արձանագրվել էր 2000 թվականին։
Մի շարք վայրերում դիտված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքները.
Շոգ եղանակային պայմաններում մասնագետները խորհուրդ են տալիս խմել շատ ջուր, նվազեցնել կոֆեին պարունակող ըմպելիքների օգտագործումը, հրաժարվել գազավորված հյութերից, խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, սահմանափակել ֆիզիկական ակտիվությունն օրվա ամենաշոգ ժամերին, դրսում գտնվելու ժամանակ անպայման ունենալ հովանոց, գլխարկ և արևապաշտպան ակնոց: