ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հայտարարել է, որ այսօր գերխնդիր է Գազայի հատվածում մարտերի վերջնական դադարեցումը: Նրա խոսքով՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև միջանկյալ համաձայնագրի փոխարեն պետք է հասնել մարտերի լիարժեք ավարտին և բոլոր պատանդների վերադարձին:
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը պատանդների հարազատների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ նրանց վերադարձի հետ կապված բանակցություններում հաջողություններ չեն գրանցվել:
«Ես կցանկանայի նորություններ ունենալ ձեզ համար։ Բայց իրավիճակը բարդ է։ Կան բազմաթիվ պատճառներ, թե ինչու ես չեմ կարող մանրամասներ ներկայացնել: ՀԱՄԱՍ-ը ահաբեկչական կազմակերպություն է»,- ասել է Ուիտկոֆը:
Միևնույն ժամանակ նա հավելել է, որ այդ հարցը խիստ անհանգստացնում Է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որը ցանկանում է նրանց բոլոր պատանդների վերադարձը: