Բոլիվիայում անցկացված միջազգային IOI2025-ին՝ ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադային, Հայաստանի թիմը փայլուն մասնակցություն է ունեցել: ՀՀ պատվիրակությունը չորս հնարավորից չորս մեդալ է նվաճել: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Վահրամ Դումանյանը՝ կից հրապարակելով լուսանկար։
«Բոլիվիայում ավարտվեց IOI 2025 միջազգային մրցույթը, 4-ից՝ 4, չորս հնարավորից՝ չորս մեդալ։ Ապրեք, տղաներ ջան»,- գրել է Դումանյանը։