Քրեակատարողական ծառայությունում ամփոփվել են 2025 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները։ Հաշվետու ժամանակահատվածում Ծառայությունը քրեակատարողական հիմնարկներում իրականացրել է մեծածավալ շինվերանորոգման և բարեկարգման աշխատանքներ ազատազրկված անձանց պահման և անձնակազմի աշխատանքային պայմանները բարելավելու ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՔԿԾ-ից:
Այսպես՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում վերանորոգվել են․
-
մեկուսարանի մասնաշենքն ամբողջությամբ,
-
վարչական մասնաշենքն ամբողջությամբ։
«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում վերանորոգվել են․
-
մասնաշենքերի միջանցքներ, խաղասենյակներ,
-
7 կացարան, 3 խուց, 3 պատժախուց,
-
4 սանհանգույց, լոգասենյակ,
-
սննդի պահման սենյակներ,
-
բնակելի մասնաշենքում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աշխատասենյակ։
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում վերանորոգվել են․
-
3 խուց, կարանտինային մասնաշենքի 2 խուց և միջանցքը, 2 կացարան,
-
սանհանգույց, լոգարան,
-
քննչական գործողությունների համար նախատեսված 3 սենյակ,
-
պատժախցերի, քննչական գործողությունների, կարճատև և երկարատև տեսակցությունների սենյակների, հերթապահ մասի միջանցքները։
«Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում վերանորոգվել են․
-
մարզասրահ,
-
լոգասենյակ,
-
սալիկապատվել են սանհանգույցի պատերը և հատակը, մոնտաժվել են ջրագծեր,
-
տեղադրվել է նոր ջրատաքացուցիչ։
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում վերանորոգվել են․
-
կարճատև տեսակցությունների սենյակ, մանկական սենյակ, կարանտինային մասնաշենքի 2 խուց, բնակելի գոտու նախամուտք,
-
սպասասրահ, հանձնուքների ընդունման, օպերատիվ կառավարման, անձնակազմի հանգստի սենյակները,
-
կառուցվել է բժշկական քարտադարանի համար նախատեսված սենյակ։
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում վերանորոգվել են․
-
1 խուց, կարանտինային 3 խուց և միջանցք,
-
երկարատև տեսակցությունների սենյակ,
-
պահպանության ապահովման բաժնի աշխատասենյակներ, հանգստի սենյակ, ճաշասենյակ, նախամուտք, զինանոց, միջանցք։
«Սևան» քրեակատարողական հիմնարկում վերանորոգվել են․
-
ջեռուցման կաթսան, ծորակներ, ցնցուղներ,
-
ամբողջությամբ փոխարինվել է 500 գծմ խմելու ջրի ջրագիծ։
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում վերանորոգվել են․
-
10 խուց, երկարատև տեսակցությունների սենյակ,
-
նոր կահույքով կահավորվել է երկարատև տեսակցությունների 2 սենյակ։