Հայաստանի բուհերում այս տարի ընդունելության երկու փուլի ամփոփումից հետո թափուր է մնացել հազար 174 տեղ: Պետական բուհերում 25, իսկ մասնավորներում՝ 96 բաժին առհասարակ դիմորդ չեն ունեցել: Ընդ որում, իրավիճակային փոփոխություն չի եղել անգամ կարևոր մասնագիտությունների համար բարձր կրթաթոշակի սահմանումից հետո: Ամենապահանջված մասնագիտությունների համար, ընդհակառակը, ավելի է բարձրացել անցողիկ շեմը:
Մանրամասները՝ Էմմա Վարդանյանի ռեպորտաժում: