Նոր մեկնարկ՝ կրթությանը վերադառնալու իրական հնարավորություն
⠀
«Իմ քայլը» հիմնադրամը և «Կրթվելը նորաձև է» շարժումը հայտարարում են «ՆՈՐ ՄԵԿՆԱՐԿ» կրթաթոշակային ծրագրի մեկնարկը։
⠀
Ծրագիրը նախատեսված է այն քաղաքացիների համար, ովքեր առնվազն հինգ տարի դադար են ունեցել ուսումից՝ սոցիալական, ընտանեկան կամ անձնական պատճառներով։
⠀
Տեղեկացրեք բոլոր նրանց, ովքեր ցանկանում են վերադարձնել կրթության արժեքն իրենց կյանք՝ շարունակելով ուսումը ՀՀ-ում գործող հավատարմագրված բուհերում կամ միջին մասնագիտական հաստատություններում, առկա կամ հեռակա ուսուցման ձևաչափով։