ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը դարձել է Հնդկաստանում անցկացված՝ սահմանափակ կարողություններ ունեցող անձանց շախմատի աշխարհի անհատական առաջնության 2025 թվականի չեմպիոն: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Սարգիսը, չկրելով ոչ մի պարտություն, 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր: