Հեղաշրջման պլանի քրեական վարույթով կալանավորված Հրայր սարկավագ Հակոբյանը ազատ կարձակվի․ նրա խափանման միջոցը փոխվել է բացակայելու արգելքով և վարչական հսկողությամբ։ ՀՀ գլխավոր դատախազությունից 1lurer.am-ին տեղեկացրել են, որ վճռաբեկ բողոք են ներկայացնելու։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հրայր սարկավագ Հակոբյանին և Աղվան Արշակյանին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության նախապատրաստում և իշխանության յուրացում հոդվածներով։
Հունիսի 26-ին Հրայր սարկավագ Հակոբյանը կալանավորվել էր երկու ամսով:
Հիշեցնենք՝ քննիչի միջնորդության հիման վրա հսկող դատախազի կողմից որոշումներ են կայացվել 16 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։
ՔԿ-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ հանցավոր խմբի ղեկավարների և մասնակիցների բնակարաններում խուզարկությամբ հայտնաբերվել են հանցագործության համար նախատեսված մեծաքանակ առարկաներ և իրեր, ձերբակալվել է 14 անձ, այդ թվում՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:
Ավելի վաղ վարչապետը գրել էր, որ իրավապահները կանխել են Հայաստանի Հանրապետությունը ապակայունացնելու և իշխանությունը բռնազավթելու «քրեաօլիգարխիակղերական» խոշոր ու եղկելի պլանը։ Վարչապետը հրապարակել էր Քննչական կոմիտեի
հաղորդագրությունը: