ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությամբ Հայաստան են այցելել իտալացի ինֆլուենսերներ և հայտնի Meridiani զբոսաշրջային ամսագրի լրագրողները։ Այդ մասին հայտնում են կոմիտեից:
Վեցօրյա ճանաչողական այցի ընթացքում հյուրերը բացահայտել են Հայաստանի բազմաշերտ մշակույթը, պատմամշակութային արժեքները, գաստրոնոմիական հարուստ ժառանգությունն ու նոր զբոսաշրջային ուղղությունները։
Այցի արդյունքում Հայաստանի մասին կտեղադրվեն հրապարակումներ ինչպես սոցիալական հարթակներում, այնպես էլ իտալական հեղինակավոր մամուլում՝ հասնելով լայն լսարանի և նպաստելով երկրի ճանաչելիության բարձրացմանը։