Ինչպես մյուս հիվանդությունները, վիրուսային հեպատիտները ևս վաղ հայտնաբերման դեպքում ավելի հեշտ են բուժվում: Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվա առիթով Երևանում և Շիրակի ու Լոռու մարզերում շարժական կլինիկաներ են գործում, որտեղ հնարավոր է անվճար և անանուն հետազոտություններ անցնել: Այս միջոցառումից զատ պետությունը իրականացնում է նաև հեպատիտ Բ-ի դեմ կանխարգելիչ պատվաստումներ: 2020-ից էլ գործում է հեպատիտ Ց-ով բուժառուներին անվճար հակավիրուսային դեղերի տրամադրման պետական ծրագիրը:
Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի տեսանյութում: