«Հանցագործը պետք է բանտում լինի, ոչ թե շատրվաններում չարաճճիություններ անի»,- գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով փաստին, որ հուլիսի 27-ի երեկոյան Գյումրու շատրվանները քրեական ենթամշակույթը գովերգող երգ են հնչեցրել: Խնդրին անդրադարձել են նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն ու Շիրակի մարզպետը: Գյումրու համայնքապետարանն էլ պարզաբանել է, թե տեղի ունեցածը տեխնիկական խոտանի հետևանք է:
Մանրամասները՝ տեսանյութում: