Երևան քաղաքապետարանը, կարևորելով լսողության խանգարում ունեցող անձանց բազմաթիվ մարտահրավերները, որոնցից են նաև պետական և ոչ պետական կառույցներում ծառայությունների ստացման գործընթացում ի հայտ եկող խոչընդոտները, խնդիրների նվազեցման նպատակով աջակցություն է տրամադրում «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ-ին:
Ծրագիրը միտված է ապահովելու Երևանում և ՀՀ մարզերում հեռավար թարգմանության հասանելիությունը:
Հեռավար տեսակապով զանգերի կենտրոնն այս տարի արդեն իսկ սպասարկել է շուրջ 2019 զանգ: