Նույնականացման քարտերի պահանջարկը տարեսկզբին կտրուկ աճեց՝ հայտարարագրման պահանջով պայմանավորված: Նույնականացման քարտը պարտադիր է, քանի որ հայտարարագիր լրացնելու համար պահանջվում է էլեկտրոնային ստորագրություն: Մեծ հերթերի պատճառով պահանջարկը հնարավոր չէր սպասարկել: Լազերային տպիչ մեքենան Գերմանիայում նորոգելուց հետո թողունակությունը բարձրացել է, և այժմ արդեն կուտակումներ չկան:
Համակարգի բարեփոխումների գործընթացը շարունակվում է: Ծանուցման եղանակով չեղարկվում են այն հերթագրումները, որոնցից չեն օգտվում քաղաքացիները: Դա թույլ կտա բեռնաթափել հերթերը: Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային որոշ ստորաբաժանումներում նույնականացման քարտերի սպասարկման պատուհանները մեկի փոխարեն կլինեն երկուսը: Համակարգը նաև թվայնացվում է:
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը ամենակարևորը համարում է բնակչության պետական ռեգիստրի բարեփոխումը: Նոր օրենքն ուժի մեջ կմտնի 2027-ի հունվարից: