ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը Հնդկաստանի Փենջաբի և Հարիանայի նահանգային կենտրոնական Չանդիգար քաղաքում, մասնակցելով բնապահպանական նշանակության արարողությանը, կարևորել է Հայաստանում կայանալիք COP17-ի անցկացումը: Այս մասին տեղեկացնում են Հնդկաստանում ՀՀ դեսպանությունից։
Դեսպան Վահագն Աֆյանն իր խոսքում, մասնավորապես, նշելով շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված համընդհանուր գործելու հրատապության մասին, ընդգծել է հաջորդ տարի Երևանի համաշխարհային կենսաբազմազանության քննարկումների կենտրոնում լինելու հանգամանքն ու, ողջունելով ստանձնած առաջնորդությունը, վերահաստատել Հայաստանի հանձնառությունը համաշխարհային բնապահպանական օրակարգի առաջխաղացման գործում։
Չանդիգարի քաղաքապետ տիկին Հարպրիտ Կաուր Բաբլան իր հերթին բարձր է գնահատել ՀՀ դեսպանի մասնակցությունը տեղական իշխանությունների կողմից նախաձեռնված ծառատունկի միջոցառմանը: