Հուլիսի 24-ին՝ ժամը 22։03-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Պռոշյան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են Nissan, Toyota և Opel մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Nissan մակնիշի ավտոմեքենայի ուղևորը և Toyota մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել են: Փրկարարները փակել են Nissan և Toyota մակնիշների ավտոմեքենաների գազի բալոնների փականները և հոսանքազրկել ավտոմեքենաները: