Կառավարության որոշմամբ իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը թափոնների կառավարման ոլորտում շրջակա միջավայրի նախարարության կողմից մատուցվող ծառայություններից կարող են օգտվել բացառապես էլեկտրոնային եղանակով՝ օգտվելով էլեկտրոնային հարթակի համապատասխան բաժնից, ինչն էլ կնվազեցնի փաստաթղթաշարժի վրա ծախսվող ժամանակը և կբարձրացնի աշխատանքի արդյունավետությունը:
Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ստեղծված տվյալները կպահպանվեն դրանց էլեկտրոնային հարթակում, հասանելի կլինեն և ավելի մատչելի եղանակով կօգտագործվեն թափոնների կառավարման կամ վերահսկման, ինչպես նաև պաշտոնական վիճակագրության մշակման, արտադրման և տարածման ոլորտների լիազոր մարմինների կողմից՝ թափոնների հաշվառման և պաշտոնական վիճակագրության վարման, թափոնների հավաքման, փոխադրման, օգտահանման կամ հեռացման թույլտվությունների ստացման համար և այլ գործընթացներում։