ՀամաՀՄԸՄ-ական 12-րդ մարզախաղերի բացման արարողությունը տեղի կունենա Հանրապետության հրապարակում հուլիսի 26-ին՝ ժամը 18։00-22։30-ը։ Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Նշված ժամանակահատվածում հրապարակի շրջանաձև երթևեկության մի մասը փակ կլինի։
Բացման արարողության շրջանակում հուլիսի 26-ին՝ ժամը 18։00-19։30-ը, Մատենադարանի հրապարակից՝ Մեսրոպ Մաշտոցի պողոտա, Թումանյան փողոց, Աբովյան փողոց, Հանրապետության հրապարակ երթուղով կանցկացվի երթ։
Ջահակիրների մրցավազքը տեղի կունենա ժամը 18։30-ից մինչև 20։30 «Եռաբլուր» զինվորական պանթեոնից՝ Իսակովի պողոտա, Արգիշտիի փողոց, Իտալիայի փողոց, Վազգեն Սարգսյան փողոց, Հանրապետության հրապարակ։ Նշված ճանապարհահատվածները ժամանակավորապես փակ կլինեն երթևեկության համար։