Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակություններն արդեն ժամանել են Ստամբուլ, որտեղ մի քանի ժամից բանակցություններ կվարեն։ Ռուսական կողմի Ստամբուլ ժամանումը հաստատել են ռուսական լրատվամիջոցները: Հանդիպումը տեղի կունենա Ստամբուլի Չրաղան պալատում։
Մինչև Ստամբուլ մեկնելը ուկրաինացիներն Անկարայում հանդիպել են Թուրքիայի նախագահ Էրդողանի և արտգործնախարար Ֆիդանի հետ, հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրիյ Երմակը։
«Մենք քննարկել ենք պաշտպանության ոլորտում հետագա համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հեռանկարները»,- ասել է նա։
Զելենսկին էլ արդեն հայտարարել է, որ Ստամբուլում Ռուսաստանի հետ բանակցությունների ընթացքում Ուկրաինան կձգտի հասնել «անհապաղ և լիակատար հրադադարի»:
Նախորդ հանդիպմանը պատվիրակությունները փոխանակել են հակամարտության կարգավորման առաջարկները, այժմ բանակցողները կքննարկեն այդ փաստաթղթերը, գրում է РБК-ն: